Ես չգիտեմ, թե ում ճնշմամբ կամ չճնշմամբ թոշակները կբարձրանան, բայց մի բան հաստատ գիտեմ․ թոշակառուների գերակշիռ մեծամասնության համար թոշակը 10000 դրամով չի բարձրանալու։ Ավելին, տղե՛րք, ոնց որ էլի թվաբանությունից լավ չեք․ մի 0 պակաս եք գրել, մենք ասել ենք, որ նվազագույն թոշակը դառնալու է 100000 դրամ, մի 0 ավել։ Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Այն, որ թիվը 5-ով բազմապատկելու խնդիր ունեիք, գիտեինք, բայց որ 4 զրոն ու 5 զրոն էլ իրարից չեք տարբերում, այ դա նորություն էր։
Կարո՞ղ է հիմա էլ կառավարության միջնորդությամբ 5 թիվը հանեք կիրառությունից։
Մեր ծրագրում եղել և շարունակում է մնալ ներառված․ «Նվազագույն կենսաթոշակը դառնալու է 100000 դրամ, իսկ թե ինչպես, կիմանաք, երբ ներկայացնենք մեր ծրագիրը»»,-գրել է նա։










