Մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-20 տոկոսով։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հիշեցնեմ, որ 2024 թ. ևս աշխատավարձերը վերանայել էինք: Իսկ Երևանի երիտասարդական նվագախմբի մեր տաղանդավոր երեխաները Բեյրութում են՝ մասնակցում են հեղինակավոր Al Bustan միջազգային երաժշտական փառատոնին»,- նշվել է նա։










