Ինչպես մնացած հայտարարություններում, այս հայտարարությունում էլ եմ տեսնում ժուլիկություն․ Սերժ Սարգսյանը՝ թոշակների բարձրացման մասին


Ինչպես մնացած հայտարարություններում, այս հայտարարությունում էլ եմ տեսնում ժուլիկություն․ Սերժ Սարգսյանը՝ թոշակների բարձրացման մասին
Փետրվար 26 20:09 2026

Ամբողջ խնդիրն այն է, որ այդ մարդիկ չեն տարբերակում՝ ինչ է նվազագույն թոշակը, ինչ է միջին կենսաթոշակը, որովհետև դրանք տարբեր են, ասել է Սերժ Սարգսյանը՝ խոսելով թոշակների բարձրացման մասին իշխանության հայտարարությունների մասին։

 

 

«Ես վստահ եմ, որ շատերը իրենցից, որ խոսում են այդ նվազագույն թոշակից, իրենք չգիտեն այս երկրում քանի հոգի են այդ նվազագույն թոշակը ստանում։ Ես, ինչպես մնացած հայտարարություններում, այս հայտարարությունում էլ եմ տեսնում ժուլիկություն։ Կտեսնեք, թե բոլոր թոշակառուները 10,000 դրամով ավել կստանան իրենց թոշակները, թե ոչ, իհարկե ոչ»,-ասել է նա։