Մերսման սրահի անվան տակ սեռшկան բնույթի ծառայություններ մատուցելու մեջ կասկածվողները հայտնաբերվել են


Մերսման սրահի անվան տակ սեռшկան բնույթի ծառայություններ մատուցելու մեջ կասկածվողները հայտնաբերվել են
Փետրվար 24 12:20 2026

Փետրվարի 14-ին ՀՀ Ներքին գործերի  նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենց փողոցում որպես մերսման սրահ գործող տարածքը, ի թիվս այլնի, ծառայում է որպես հասարակաց տուն, որտեղ հավանաբար զբաղվում են պոռնկությամբ։

Ինչպես հայտնում է Shamhsyan.com-ը, ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Չարենց փողոցի հասցեներից մեկում գործում է մերսման սրահ, որը հատուկ անվանում չունի և իրենց գործողությունը տարածում են սոցիալական ցանցի միջոցով։

Իրավապահները պարզել են, որ մերսման սրահը փաստացի պատկանում է մարզերից մեկի բնակիչ 42-ամյա Հենզել Պ․-ին, իսկ մերսման սրահի տնօրենը հանդիսանում է Երևանի բնակիչ 38-ամյա Գրետա Զ․-ն և նշված մերսման սրահում մատուցում են նաև սեռական ծառայություններ։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։