Թադևոս Ավետիսյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու. «Հրապարակ»


Թադևոս Ավետիսյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու. «Հրապարակ»
Փետրվար 24 08:44 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները մտադիր են պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար` որպես համաձայնեցված միասնական թեկնածու։

 

Գեղամ Գեւորգյանի ղեկավարած հանձնաժողովի անդամ դառնալուց հետո Թադեւոս Ավետիսյանը պետք է ոչ միայն պատգամավորական մանդատից հրաժարվի, այլեւ դադարեցնի քաղաքական գործունեությունը, քանի որ սա ապաքաղաքական մարմին է։

 
 

Այս պահին ՀՅԴ-ական Թադեւոս Ավետիսյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, սակայն, ըստ ամենայնի, առաջիկա ընտրությունների թեկնածուների ցանկում չի լինի։