Պատգամավորը «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել է Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ


Պատգամավորը «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել է Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ
Փետրվար 23 16:22 2026

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել է Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ:

«Խաչիկ Գալստյանը համալսարանական լսարանում գտնվելու փոխարեն բանտում է մեկ բանի համար, որ առջևում ընտրություններ են, իսկ իշխանությունը վախի մթնոլորտ ձևավորելու ճանապարհին ընտրովի քաղաքական հետապնդումներ է իրականացնում:

Վազգենի դեպքում վաղուց ամեն ինչ ասված է. իշխանությունը հետապնդումների թիրախ է դարձնում բոլոր այն անձանց, ովքեր հանրային գործունեության ընթացքում որոշակի լսարան են ձևավորում, իսկ նրա ու Նարեկի վարած փոդքաստը վաղուց իշխանության կոկորդին է:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- նշել է պատգամավորը։