Վրացիները սիրում են Հայաստանի գիշերային կյանքն ու գալիս են` ուրախ ժամանակ անցկացնելու, այցելողների թիվը հասել է տարեկան 300 000-ի. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ


Վրացիները սիրում են Հայաստանի գիշերային կյանքն ու գալիս են` ուրախ ժամանակ անցկացնելու, այցելողների թիվը հասել է տարեկան 300 000-ի. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Փետրվար 23 14:42 2026

Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը Հայաստան այցի ժամանակ նշեց, որ վրացիները սիրում են Հայաստանի գիշերային կյանքը, ու գալիս են Հայաստան ուրախ ժամանակ անցկացնելու, ասուլիսին ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:

«Օրեր առաջ Հայաստանում էր Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը և նա փաստեց, որ անգամ իր ընկերների շրջանում շատ արագ զարգանում է Երևան գալու ցանկությունը»,-ասաց նա:

Ըստ Գևորգյանի՝ 2025 թվականի արդյունքներով՝ զբոսաշրջիկների 41 տոկոսը ժամանել է Ռուսաստանից, աճ է գրանցվել Վրաստանից ժամանող զբոսաշրջիկների ուղղությամբ՝ մոտ 300 000 մարդ, դրան հաջորդում են Իրանից եկողները:

Կոմիտեի նախագահը նշեց, որ ՀՀ տուրիստական հոսքեր ապահովելու համար տարբեր գործիքներ են կիրառում, մասնավորապես՝ թվային գործիքները նրա խոսքով շատ լավ են աշխատում։

«Տարբեր երկրներում գործիքները տարբեր են, Ռուսաստանի դեպքում ունենք սահմանափակումներ՝ կապված սոցցանցերի հետ, բայց անցած տարի 2 անգամ մեծ արշավ իրականացրեցինք: Դեկտեմբեր ամսին Հայաստանում տեղի ունեցած գեղեցիկ արշավների արդյունքում՝ հունվարին ունեցել ենք 40 000-ով ավելի զբոսաշրջիկ, նրանց թիվը հասել է 170 000-ի»,-ասաց նա: