Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան


Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան
Փետրվար 23 14:24 2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը  գրել  է․

«Հանրությանը տեղեկացնում եմ, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու այսօր՝ ժամը 15:00-ին, և Պրոբացիայի ծառայության կողմից տեղափոխվելու է իր բնակության հասցե՝ տնային կալանքի կրումը շարունակելու։

Հիշեցնում եմ, որ Սամսոնյանի բանտային կալանքը փոխակերպվել է խիստ սահմանափակումներով տնային կալանքի՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ փետրվարի 19-ին»։