Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հատվածում ունենալու ենք բիզնես կենտրոն, որը կմեղմի կայարանի կառուցման ծախսերը. Ավինյան


Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հատվածում ունենալու ենք բիզնես կենտրոն, որը կմեղմի կայարանի կառուցման ծախսերը. Ավինյան
Փետրվար 23 11:58 2026

Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հատվածում ունենալու ենք բիզնես կենտրոն, որը կմեղմի կայարանի կառուցման համար արված ծախսերը: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

 

 

«Աջափնյակի կայարանի հանձնարարականի տրամաբանությունը կայանում է նրանում, որ բիզնես կենտրոնը ֆինանսապես՝ բիզնես տրամաբանությամբ հետաքրքիր կլինի, և որոշակիորեն կմեղմի այն ծախսերը, որը իրականացնելու ենք կայարանի կառուցման համար»,- նշել է նա:

 

Անդրադառնալով աշխատանքներին՝ քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը նշեց, որ մրցույթային կարգով դիմած ընկերությունները իրենց առաջարկելու են կայարանի հարակից տեղանքում հայեցակարգային լուծումներ՝ ինչպես քաղաքաշինական բովանդակությամբ, այնպես էլ ներդրումային ծրագրի՝ բիզնես քեյսի մշակմամբ, որով կարող են ներդրումային փաթեթ ձևավորել: