«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը». կայացավ Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցման ֆոտովավերագրության ցուցահանդեսի բացման արարողությունը (տեսանյութ)


«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը». կայացավ Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցման ֆոտովավերագրության ցուցահանդեսի բացման արարողությունը (տեսանյութ)
Փետրվար 21 19:53 2026

Կայացավ «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսի բացումը, որը բացառիկ հնարավորություն է ծանոթանալու Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցման ֆոտովավերագրությանը: Ներկայացված աշխատանքները բացահայտում են արձանի կառուցման ամբողջ ընթացքը՝ ստեղծագործական որոնումներից մինչև բարդ ինժեներական լուծումներ։ Ցուցադրությունում կարելի է տեսնել ոչ միայն շինարարության ընթացքը, այլև մարդկանց զգացմունքները, հավատն ու նվիրումը՝ համընդհանուր գործին։ 

Խորագիրն էլ պատահական չէ ընտրված, նախագիծը, նշում են, հասցրել է միավորել տասնյակ հազարավոր մարդկանց՝ աշխարհի տարբեր անկյուններից:

 

«Նրանցից յուրաքանչյուրն այս ամիսների ընթացքում իր անմիջական մասնակցություն է ունեցել այս պատմության կեղտմանը՝ մի քար դնելով, մի դույլ շաղախ լցնելով, իր գործով ու մտքով մասնակիցը դառնալով ազգային այս կառույցի ձևավորմանը»,- ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: