Նորարար տեխնոլոգիաներով ուժեղացող Հայաստան․ Նարեկ Կարապետյան


Նորարար տեխնոլոգիաներով ուժեղացող Հայաստան․ Նարեկ Կարապետյան
Փետրվար 20 21:34 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ՏՏ ոլորտում իրենց առաջարկը։

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտն այսօր Հայաստանում ամենախոստումնալից ոլորտներից մեկն է, այսօր Հայաստանում ավելի քան 40 հազար մարդ աշխատում է որպես ծրագրավորող եւ ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում։ Այսօր անհրաժեշտ է լուրջ կրթություն, փորձ՝ մեծ ընկերություններում և լավ աշխատանքային միջավայր, որպեսզի մասնագետները մնան Հայաստանում։ Մենք գտնվում ենք Թումոյի այգու հարակից շրջանում եւ այս ամբողջ շրջանը պլանավորում ենք վերածել Հայաստանում բարձր տեխնոլոգիական կլաստերի, որտեղ կգործեն միջազգային ամենամեծ ընկերությունները, ամենաժամանակակից դպրոցներն ու վերապատրաստման կենտրոնները»,– ասել է Կարապետյանը։