Կոնկրետ քահանաների ցուցմունքներ արդարացնող բնույթ ունեն, բայց մեղադրող կողմը դիտավորյալ չի կցել գործին. Մկրտիչ Սրբազանի փաստաբան


Կոնկրետ քահանաների ցուցմունքներ արդարացնող բնույթ ունեն, բայց մեղադրող կողմը դիտավորյալ չի կցել գործին. Մկրտիչ Սրբազանի փաստաբան
Փետրվար 20 15:26 2026

Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստը։

Մկրտիչ Սրբազանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ մեղադրող կողմը դիտավորյալ կեպով արդարացնող ապացույցները չի ներառում գործի նյութերի մեջ։

Փաստաբան Սարգսյանը հարց բարձրացրեց՝ պաշտպանության կողմը իրավունք կունենա՞ մեղադրանքի կողմի փոխարեն որոշի, թե որոնք են մեղադրանքի ապացույցները։

«Մկրտիչ Սրբազանն ընտրել է պաշպաններ, որոնք ունեն կոնկրետ մարտավարություն ու այս անձինք պետք է որոշեն պաշտպանությունը։ Մենք գտնում ենք, որ կոնկրետ քահանաների ցուցմունքներ արդարացնող բնույթ ունեն, բայց չի կցվել գործին»,- ընդգծեց Երեմ Սարգսյանը։