Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ


Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ
Փետրվար 20 14:58 2026

«Փետրվարի 25-ին քեզ սպասում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում երիտասարդների համար՝ Նարեկ Կարապետյանի հետ»,-այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։

 

Նշվում է, որ սա հնարավորություն է բաց և անկեղծ միջավայրում բարձրացնել երիտասարդներին հուզող հարցերը, խոսել կարևոր թեմաների մասին և ստանալ ուղիղ պատասխաններ։ Հանդիպման ընթացքում տեղի կունենա նաև «Միսթր Ուժ» -ի պաշտոնական պրեզենտացիան։  Հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին ժամը 19;30-ին Տաշիր Արենայում։

 

Մասնակցությունը հաստատելու համար՝  ետք է անցնել հղումով ու գրանցվել։ Կուսակցությունից նշում են, որ մուտքը պարտադիր գրանցումով է։