Նոր ռեպրեսիաներ են սպասվում ․ «Հրապարակ»


Նոր ռեպրեսիաներ են սպասվում ․ «Հրապարակ»
Փետրվար 20 08:54 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է   ․ Օրերս մի լուր էինք գրել, որ հրահանգ է իջել՝ արագ ազատել բանտերի նախնական կալանքների հատվածները: Մեզ ասացին, որ այս հարցում հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, որը, ինչպես հայտնի է, նախկին եւ ներկա պաշտոնյաների, մասնավորապես ուժային բլոկում ծառայած անձանց պատժի վայրն է։ Այս որոշումը, ըստ լուրերի, պայմանավորված է նախընտրական ճնշումներով ու ռեպրեսիաներով, որոնք իշխանությունը փորձելու է բանեցնել քաղաքական ընդդիմության նկատմամբ: Ըստ ամենայնի, նախապես կազմել են սցենարը, ընտրել զոհերին, որոնց մեծ մասը լինելու են նախկինում պաշտոն զբաղեցրած անձինք։