NEWS.am-ի տեղեկություններով` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Նա մասնակցելու է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Նախորդ անգամ Էմանուել Մակրոնը Երևան էր եկել 8 տարի առաջ` 2018 թվականին` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։ Մինչ այդ Ֆրանսիայի նախագահները 4 անգամ են այցելել Հայաստան` Ժակ Շիրակը 2006թ-ին, Նիկոլա Սարկոզին 2011թ-ին և Ֆրանսուա Օլանդը` 2014 և 2015 թվականներին։










