Փոփոխություն լինելու է, լինելու է ուժեղ Հայաստան․ Մարիաննա Ղահրամանյան (Տեսանյութ)


Փոփոխություն լինելու է, լինելու է ուժեղ Հայաստան․ Մարիաննա Ղահրամանյան (Տեսանյութ)
Փետրվար 19 20:19 2026

«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ շարժման անդամները Արտաշատում են, քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներին ներկայացնում են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի հինգ քայլերը, որոնք դրական փոփոխությունների ակնկալիք են ձևավորում։

«Բոլորը սպասում են, որ ընդամենը մի քանի ամիս անց իրենց բիզնես գործունեությունն ավելի լավ պայմաններում են շարունակելու։ Զրո տոկոս հարկը թեթևացնելու է նրանց բեռը, հնարավորություն է տալու զարգանալ, մեծացնել բիզնեսը»,- ասում է Մարիաննա Ղահրամանյանը։

Նա շեշտում է նաև՝  փոփոխություն լինելու է, լինելու է ուժեղ Հայաստան»։