Արամ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ:
Արամ Արաի Ղուկասյանի կենսագրությունը
Ծնվել է 1993 թվականի օգոստոսի 1-ին, Արմավիրի մարզի Արաքս գյուղում:
Աշխատանքային գործունեություն
2023-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ,
2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
2019-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ,
2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ,
Կրթություն
2017 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2019 թվականին՝ նույն բուհի մագիստրատուրան:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
2011-2013թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած չէ:










