«40 տարեկանում մայրանում եմ, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նրան տեսնելու». Լիլի Մորտո


«40 տարեկանում մայրանում եմ, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նրան տեսնելու». Լիլի Մորտո
Փետրվար 19 17:22 2026

«Համարյա 6 ամիս է, որ սպասում եմ բալիկի: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նրան տեսնելու:  Ամեն ինչ Աստծո ձեռքերում է, որքան էլ պլանավորած հղիություն էր, շատ բան Աստծո կամքով է լինում: Իմ կյանքում ամեն ինչ եղել է ճիշտ ժամանակին և այդ ամենի մեջ Աստծո մատն է խառը:

Ես իմ տարիքը հպարտորեն եմ ասում, որովհետև շատ քիչ աղջիկներ կան, ովքեր 40-ի տեսք չունեն: 40 տարեկանում կմայրանամ, մայիսին երեխան կծնվի, իսկ սեպտեմբերին կլինեմ 40:  Արդեն 8 տարի ամուսնացած ենք, գալիս է մի պահ, որ հասկանում ես, որ ձեր կյանքում ինչ-որ մեկը պակասում է: 

Ես հաշվարկներով հասկացել եմ, որ Աստված ինձ բալիկ է ուղարկել հայրիկիս մահվան օրերին»,- AREG TV-ի եթերում պատմել է երգչուհի Լիլի Մորտոն: