Աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով. նոր մանրամասներ


Աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով. նոր մանրամասներ
Փետրվար 18 23:05 2026

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ այսօր Երևանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը տեղի է ունեցել կնոջ պատճառով։ Կրակոցների կիզակետում Աջափնյակում փողոցային կյանքով հայտնի Նարեկն է։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա փորձել է քայլեր անել միջադեպի մյուս կողմի տղաներից մեկին մտերիմ կնոջ նկատմամբ, ինչն էլ դարձել է լարվածության պատճառ։

Կենցաղային վեճը կարճ ժամանակում սրվել է և վերածվել հրաձգության, որի հետևանքով կա զոհ: Սկզբում միմյանց դանակահարել են, հետո գործի են դրել ավտոմատներ:

Ավելին՝այստեղ