«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Հայաստանի գյուղատնտեսության, մասնավորապես՝ ջերմոցային տնտեսության զարգացման կարևորությանն է անդրադարձել։
Նա ներկայացրել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի զարգացման իրենց ծրագիրը և դրա օրինակով ցույց տվել՝ ինչպես կարող է ամբողջ Հայաստանը ձմռանն ունենալ էժան գյուղմթերք։
«Գյուղմթերքի էժան գինն ապահովելը շատ կարևոր է մեր երկրի համար, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել աղքատությունը»,- շեշտել է Նարեկ Կարապետյանը։










