«Հեռախոսիս մեջ մինչև հիմա մայրիկիս համարը կա, միակ երազանքս է, որ զանգ ստանամ, գրված լինի՝ «մամա»». Սամվել Գրիգորյան


«Հեռախոսիս մեջ մինչև հիմա մայրիկիս համարը կա, միակ երազանքս է, որ զանգ ստանամ, գրված լինի՝ «մամա»». Սամվել Գրիգորյան
Փետրվար 17 21:46 2026

«Ես միանշանակ համոզված եմ ու գիտեմ, որ սեր կար, ծնողներս իրար շատ սիրում էին, ուղղակի երևի չէր ստացվել, կամ գուցե ինչ-որ բաներ կային, որ մենք տեղյակ չէինք: Ինձ համար դա մեծ ցավ էր, ես հորս էլ, մորս էլ շատ էի սիրում, ու 10-11 տարեկան երեխա էի, տեսնում էի, որ իրենց մոտ հարթ չէր: Հայրս ավելի շուտ մահացավ, ուղիղ 12 տարի հետո նույն օրը, նույն ժամին մայրս մահացավ:

Հեռախոսիս մեջ մինչև հիմա մայրիկիս համարը կա գրված, միակ երազանքս է, որ զանգ ստանամ ու գրված լինի՝ մամա»,- HerMine Dialog-ի եթերում՝ խոսելով ծնողների բաժամնան մասին, պատմել է երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանը: