Ինքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ Ղազինյան


Ինքնավար արևային կայանների տեղադրման համակարգը կրկնակի թանկանալու է. Դավիթ Ղազինյան
Փետրվար 17 15:21 2026

Կուտակային կայանների համակարգը, եթե գործեց, մեր մասնագետների հաշվարկով  մոտ կրկնակի թանկանալու է ինքնավար արևային կայանների տեղադրման համակարգը։ Այս մասին ասուլիսին հայտարարեց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Բայց այստեղ ևս չեն ուզում ընդունել իրենց ապիկարությունը, որ 8 տարվա ընթացքում չեն հասցրել ավարտել 400 կիլովատանոց գիծը։ Այդ պարագայում մենք ավելցուկ չենք ունենա»,- ասաց նա։

Ըստ նրա՝ արևային կայան տեղադրող սովորական քաղաքացիները պետք է նաև կուտակիչներ ունենան։

Ինչ վերաբերում է արևային արտադրող կայաններին, Ղազինյանը նշեց, որ սակագնի մեջ ներառված է բավական մեծ գումար։ Եթե արևային կայանը անջատվում է, որպեսզի ավելցուկ չառաջանա, այդ դեպքում պետությունը պարտավորվում է փոխհատուցել անջատված արևային կայանի համար, և այդ գումարը ներառված է սակագնի մեջ։