Անվտանգային առումով Հայաստանի Հանրապետությունը արդյո՞ք չի խթանում հակաիրանական գործողությունները։ Ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։«Արդյո՞ք պատշաճ կերպով քննարկվել է Իրանի ղեկավարության հետ, ռիսկերը հաշվի՞ են առնվել, կառավարե՞լի են, թե՞ ոչ։ Տնտեսական առումով ֆիքսված է, որ Ամերիկայի նպատակներն են հազվագյուտ մետաղների և այլ օգտակար հանածոների ամերիկյան շուկա տեղափոխումը և ուղղորդումը։
Այսինքն՝ Ամերիկայի շահը հստակ ֆիքսած է, Հայաստանի շահի պարագայում գրված է փորձի փոխանակում, աշխատատեղերի ստեղծման դասընթացների կազմակերպում և այլն»,- նշել է Նաիրի Սարգսյանը։










