Վաղը Բաքվի դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»


Վաղը Բաքվի դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»
Փետրվար 16 17:54 2026

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարությունը կշարունակվի Բաքվի ռազմական դատարանում փետրվարի 17-ին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին դատավորների կազմը հայտարարեց «քրեական գործի» դատաքննության ավարտի մասին և հեռացավ խորհրդակցական սենյակ։