«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ» է, որովհետև տարբեր առիթներով և անառիթ խոսում է Արցախի հարցի արդարացի լուծումների և արցախցիների իրավունքների վերականգնման մասին»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նշում է՝ փաշինյանական իշխանությունը հետևողականորեն իրացնում է իրեն առաջադրված ադրբեջանական պայմանները՝ որպես բարի կամքի դրսևորում «ընծաներ» մատուցելով։
«Ռեժիմը ներսում ներքաղաքական խնդիրներ է լուծում, իսկ դրսում՝ Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավը հագեցնում»,-ընդգծում է ընդդիմադիր գործիչը։










