Կենսաթոշակային համակարգով կուտակած 20 մլրդ-ին հասնող միջոցները պետք է վերադարձվեն արցախցիներին


Կենսաթոշակային համակարգով կուտակած 20 մլրդ-ին հասնող միջոցները պետք է վերադարձվեն արցախցիներին
Փետրվար 14 20:04 2026

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կուտակային կենսաթոշակային համակարգով արցախցիների կուտակած մոտ 20 մլրդ ՀՀ դրամին հասնող միջոցներն Արցախի օրենսդրությամբ պետք է վերադարձվեն արցախցիներին։ Հայաստանն այս գումարների նկատմամբ որևէ իրավասություն ունենալ չի կարող։

Մինչդեռ Հայաստանի կառավարությունը որոշել է արցախցիների կուտակած միջոցներն իրենց դիմումով, իսկ դիմում չներկայացվելու դեպքում՝ օրենքի ուժով տեղափոխել ՀՀ կենսաթոշակային կուտակային համակարգ։

Սա հափշտակությու՞ն չէ»,-գրել է նա։