Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Ալեն Սիմոնյան


Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Ալեն Սիմոնյան
Փետրվար 14 12:58 2026

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։

«Ինքը չի կարող լինել պատգամավորի թեկնածու, ինքը կարող է ինչ-որ բան լինել Ռուսաստանում կամ Կիպրոսում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Aysor.am-ի դիտարկմանը, որ բոլոր սոցհարցումները վկայում են՝ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժն է մեծամասնություն ստանալու՝ Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝ եթե նրանց այդպիսի բան են ասում՝ թող խաչակնքվեն։

«Աբսուրդ է, իրենք պետք է գիտակցեն, որ շատ ու շատ մարդիկ, փողի շահից ելնելով, կարող են իրենց ասել այն, ինչ իրենք ուզում են լսել»,- նշեց նա։

ԱԺ նախագահը վստահեցնում է, թե ՔՊ-ն չի կտրվել մարդկանցից, լսում են նաև քննադատությունները։

Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ Սամվել Կարապեյանի գլխավորած ուժը վստահ է, որ ջախջախիչ պարտություն են տանելու։