Հայ առաքելական եկեղեցին դատարանից պահանջում է կարգալույծ Արամայիս Թախմազյանից վերադարձնել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին, նաև բնակարանը


Հայ առաքելական եկեղեցին դատարանից պահանջում է կարգալույծ Արամայիս Թախմազյանից վերադարձնել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին, նաև բնակարանը
Փետրվար 13 16:32 2026

Կարգալույծ քահանա Արամայիս Թախմազյանի (նախկինում տեր Թադե) դեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցին ևս մեկ դատական հայց է ներկայացրել։

Եկեղեցին պահանջում է Արամայիս Դավթի Թախմազյանին պարտավորեցնել հետ վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին (այդ թվում՝ Եկեղեցու բանալիները)՝ արգելելով Արամայիս Դավթի Թախմազյանին մուտք գործել Սուրբ Աստվածածին եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։

Հաջորդ պահանջով Արամայիս Դավթի Թախմազյանից պահանջում է հօգուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Հիշեցնենք, որ մինչ այդ, եկեղեցին ևս մեկ հայց էր ներկայացրել՝ պահանջելով Արամայիս Դավթի Թախմազյանից և Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանից վերցնել Թալինում ՀԱՍԵ-ին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը՝ վտարելով պատասխանողներին այնտեղից։