Ինչու է իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ «մեծահոգի» դարձել. «Հրապարակ»


Ինչու է իշխանությունը քաղբանտարկյալների հանդեպ «մեծահոգի» դարձել. «Հրապարակ»
Փետրվար 13 09:26 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում դատարանները սկսել են քաղաքական աղմկոտ գործերով կալանավորված անձանց խափանման միջոցները փոխել տնային կալանքով։ Իհարկե, անձի ազատության առումով տնային կալանքը ոչնչով չի տարբերվում, անգամ ավելի խիստ ռեժիմ է ենթադրում, քան բանտային կալանքը, որովհետեւ լրացուցիչ սահմանափակումներ են դրվում անձի տեսակցությունների, հաղորդակցության նկատմամբ, սակայն հանրային ընկալման մեջ դա դրական փոփոխություն է՝ «մարդը գոնե իր տանը կլինի» պատճառաբանությամբ։

 

Այդպես վարվեցին Միքայել եւ Մկրտիչ սրբազանների, Դավիթ Համբարձումյանի, Սրբազան շարժման գործով անցնող Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի եւ ուրիշների մասով։

 

Որոշ տեղեկություններով՝ քաղբանտարկյալների նկատմամբ այս «մեծահոգությունը» իշխանությունը սիրահոժար չի անում, այլ՝ որոշ ճնշումների ազդեցությամբ։ Վերջին շրջանում ընդդիմությունը, հանրային տարբեր շրջանակներ բարձրաձայնում են Հայաստանում քաղաքական հալածանքների դեպքերը, միջազգային հանրությանը մեղադրում բռնությունները խրախուսելու համար, նամակ-բողոքներ են հղում տարբեր կառույցների, եւ դա որոշակի ազդեցություն է ունեցել։