Գեղագիտական հաճույք է հետևել քպ-ական ոհմակի վայնասունին՝ կապված Սամվել Կարապետյանի՝ որպես վարչապետի թեկնածու հայտարարման հետ։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Սահմանադրությունն ութ տարվա ընթացքում աջ ու ձախ պղծողների, Ալիևի պահանջով այն փոխելու պատրաստների, «Կառավարությունը ես եմ» հայտարարողների փարիսեական լացուկոծը, ինչ խոսք, տպավորիչ է իր եղկելիությամբ։
Հատկապես, որ հայտարարված քաղաքական լուծման հիմքում կարող է լինել բացառապես ժողովրդի ակնկալվող կամքն ու որոշումը»,-գրել է նա։










