Մեզ համոզում են, որ թույլ ենք ու պետք է զիջենք, բայց մենք գիտենք՝ անդադար զիջումները ոչ թե խաղաղություն են բերում, այլ մոտեցնում են հերթական պատերшզմը. Արթուր Միքայելյան


Մեզ համոզում են, որ թույլ ենք ու պետք է զիջենք, բայց մենք գիտենք՝ անդադար զիջումները ոչ թե խաղաղություն են բերում, այլ մոտեցնում են հերթական պատերшզմը. Արթուր Միքայելյան
Փետրվար 12 19:48 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գալիս է վերջ դնելու զոհի կարգավիճակին և հաստատելու ուժեղ բանակ, երաշխավորված խաղաղություն դարաշրջանը: Այս մասին անվտանգության տեսլականը ներկայացնելիս ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը:

 

 

«Նրանք մեզ համոզում են, որ մենք թույլ ենք ու պետք է միայն զիջենք, բայց մենք գիտենք՝ անդադար զիջումները ոչ թե խաղաղություն են բերում, այլ միայն թուլացնում ու մոտեցնում են  հերթական պատերազմը: Մենք գալիս ենք վերադարձնելու ժողովրդի վստահությունը: Ուզում ենք իրական խաղաղություն, պատերազմ չենք ուզում:

 

Այնպիսի խաղաղություն ենք ցանկանում, որ ոչ ոքի մտքով չանցնի սպառնալ Հայաստանին, մեր երեխաները մեծանան առանց տագնապի, առանց տարհանումների:

 

Միայն վկայի ստորագրությունը խաղաղության հասնելու համար բավարար չէ, այն պետք է երաշխավորված լինի սեփական ուժեղ բանակի ու ժողովրդի կողմից: Երաշխավորներ գտնելը մեր տարածաշրջանում բարդ խնդիր է, ոչ ոք պատրաստ չէ անվերապահ երաշխիք տալ՝ առանց նախապայմանների: Հենց այդ պատճառով մենք կառուցելու ենք դիվանագիտություն՝ ամրապնդելով կապերը մեր անվտանգության համար կարրոր ուժերի հետ, քանի-որ դրա այլընտրանքն ու կախվածությունը 1 խաղացողից՝ ավելի վտանգավոր է»,- նշել է նա: