Ես այնքան չկամ, որ քննադատեմ Հակոբ Մովսեսին, ես ուղղակի կկիսվեմ իմ մտքերով, և որտեղ կանցնեմ չափերս, ներող կլինեք, ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Դուք այստեղ ասացիք, որ դաշնակցականների սրճարանում եք շատ հաճախ եղել։ Մի շրջան կար, հիմշում եմ, «Կետիկնոց» էի գնում, Դուք էլ էիք հաճախ այնտեղ գալիս, աշխատում էի այնպես անել, որ Ձեզ մոտիկ սեղնի շուրջը նստեմ, քանի որ երբ Դուք խոսում էինք, բոլորս լռում էինք, որպեսզի լսենք Ձեր խոսքը, քանի որ, իսկապես, հաճելի էր Ձեզ լսելը»,-նշեց նա։
Աղազարյանը կրկին շեշտեց՝ «այդքան չկա, որպեսզի քննադատի Հակոբ Մովսեսին, առավել ևս՝ այդքան չկա, որպեսզի իր վրա վերցնի Դաշնակցության պաշտպանությունը»։
Պատգամավորը հիշեց 90-ականների խորհրդարանը, երբ ՀՅԴ խմբակցության պատգամավոր էր. «ՀՀ-ն այն պետություններից է, որը հազարամյակներ շարունակ ունեցել է պետականություն և այսօր էլ ունի, և այդտեղ իր նշանակալի դերն ունի Դաշնակցությունը՝ իր բոլոր թերություններով հանդերձ։ Ես լսել եմ պարոն Մովսեսի հարցազրույցը և որոշ մտքերի հետ համաձայն եմ։ Իմ որոշ մտքերի պատճառով ինձ հեռացրել են Դաշնակցությունից, է հա լավ են արել։ Սակայն, բոլորս հիշում ենք 90-ականները, պայքարը։ Հիշում եմ ՀՀՇ-ի քննադատությունները, որ ասում էին՝ ՀՅԴ-ի վերջին օրերն են։ ՀՀՇ-ն արդեն չկա, ՀԱԿ-ն էլ, ՔՊ-ն էլ չեն լինելու, բայց Դաշնակցությունը մնալու է։ Նույնիսկ վարչապետն էր նշում, որ 23 բաժակից հետո բոլորը դաշնակցական են»։










