Հ1-ում կարելի է հանրակացարան սարքել, որ Պետրոս Ղազարյանի մոտ գնացողները մնան էնտեղ՝ երկու օրը մեկ չգնան-գան. Մանուկյան (Տեսանյութ)


Հ1-ում կարելի է հանրակացարան սարքել, որ Պետրոս Ղազարյանի մոտ գնացողները մնան էնտեղ՝ երկու օրը մեկ չգնան-գան. Մանուկյան (Տեսանյութ)
Փետրվար 12 13:11 2026

ԱԺ-ն քննարկում է «Հայաստան» դաշինքի ներկայացրած օրինագիծը, որով  պահանջում են  դադարեցնել ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ տարիներ առաջ ՀՌՀ անդամ դառնալու առաջարկ է ստացել, սակայն մերժել է երկու պատճառով. «Իմ բնավորությամբ ես չեմ կարող սահմանափակվել օրենսդրության մեջ, ԱԺ-ում երդումը տալ, փողը ստանալ և առավոտից իրիկուն բոլոր հեռուստաալիքներով խոսել։ Եվ երկրորդ, ես չէի կարող որևէ պաշտոնի համար հրաժարվել ՀՅԴ անդամակցությունից։ 35 տարի եղել եմ դաշնակցական, կմնամ դաշնակցական, 3-4 տարվա մեջ մի քանի կուսակցություն չեմ փոխի»։

Ըստ Մանուկյանի, ԱԺ-ի քննարկումը ՀՌՀ-ի մասին չէ, այլ նրա անդամ Հակոբ Հակոբյանի։

«Հակոբ Հակոբյանով չի սկսվել Դաշնակցությունն ատողների շարքը, նրանով չի ավարտվելու։ Հ1-ում կարելի է հանրակացարան սարքել, որ Պետրոս Ղազարյանի մոտ գնացողները մնան էնտեղ՝ երկու օրը մեկ  չգնան-գան»։