Հայէկոնոմբանկը լավագույնն է ճանաչվել Mastercard-ի Excellence in Mass-Affluent Market Penetration անվանակարգում


Հայէկոնոմբանկը լավագույնն է ճանաչվել Mastercard-ի Excellence in Mass-Affluent Market Penetration անվանակարգում
Փետրվար 12 11:34 2026

Mastercard միջազգային վճարահաշվարկային կազմակերպության ամենամյա ամփոփիչ միջոցառման շրջանակում Հայէկոնոմբանկն արժանացել է գերազանցության մրցանակի հաճախորդների լայն շրջանակում պրեմիում քարտային պրոդուկտների առաջխաղացման համար:

2025 թվականը նշանակալի էր Հայէկոնոմբանկի և Mastercard-ի երկարամյա համագործակցության խորացման և հարաբերությունների ավելի բարձր մակարդակ արձանագրելու տեսանկյունից: Հայէկոնոմբանկի Mastercard քարտատեսակներով գործարքների ծավալն աննախադեպ աճ է գրանցել, ինչն արդյունավետ համագործակցության լավագույն վկայությունն է:

Mastercard-ի հետ գործընկերությամբ Հայէկոնոմբանկը ներկայացրել է նոր պրոդուկտներ և առաջարկներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել հաճախորդների շրջանում:

 

Ճամփորդական փաթեթի շրջանակում ներկայացվել է AEB Mastercard World պրեմիում քարտատեսակը, որը ճանապարհորդական առավելություններին զուգահեռ հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով (14% տարեկան անվանական տոկոսադրույքով) դրամային վարկային գիծ ստանալ, ինչպես նաև 0.5-1% քեշբեք է տրամադրում յուրաքանչյուր անկանխիկ վճարման համար:

Նպատակ ունենալով խթանել Հայէկոնոմբանկի ծառայությունների և վճարային գործիքների առաջխաղացումը՝ Mastercard-ի հետ իրականացվել են համատեղ միջոցառումներ և արշավներ, որոնք մեծ աշխուժություն են առաջացրել հաճախորդների շրջանում:

Հայէկոնոմբանկի և Mastercard-ի համագործակցությունը շարունակական է լինելու՝ բանկային պրոդուկտներն ու ծառայությունները հաճախորդների համար ավելի հասանելի և հարմար դարձնելու և նորանոր հաջողությունների հասնելու նպատակադրմամբ:

86 86 | aeb.am

 

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: