Նարեկ Կարապետյանի հետ այցելել էինք Չինաստան, գործընկերների հետ քննարկել ՀՀ-ում նոր ատոմային էլեկտրակայանի շինարարությունը․ Կադարյան (Տեսանյութ)


Նարեկ Կարապետյանի հետ այցելել էինք Չինաստան, գործընկերների հետ քննարկել ՀՀ-ում նոր ատոմային էլեկտրակայանի շինարարությունը․ Կադարյան (Տեսանյութ)
Փետրվար 12 09:59 2026

2024թ.-ի մայիսին Նարեկ Կարապետյանի հետ այցելել էինք Չինաստան և հանդիպումներ ունեցել China Energy (Fortune 500 ընկերությունների ցանկում 76-րդն է տարեկան մոտ 120մլրդ$ շրջանառությամբ) և China General Nuclear Power Group (Չինաստանի ատոմային էլեկտրակայանների գեներացիայի 50%-ն է ապահովում) կորպորացիաների ղեկավարության հետ, հայտնում է «Մեր ձևով» ժողովդրական շարժման անդամ Ռոբրետ Կադարյանը։

«Տեխնիկական տնօրենի ուղեկցությամբ այցելեցինք նաև Daya Bay ԱԷԿ, որը շահագործում է 944ՄՎտ հզորությամբ երկու ռեակտորներ՝ արտադրված Ֆրամատոմի (Areva) տեխնոլոգիաների հիման վրա: 
Գործընկերների հետ քննարկել ենք տարաշարջանային մի շարք նախագծեր, այդ թվում Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի շինարարությունը: 

Տեխնիկական մանրամասներ չներկայացնեմ, մենակ ասեմ մի թիվ՝ նոր 1000ՄՎտ հզորությամբ ԱԷԿ-ի շինարարությունը գործընկերները գնահատեցին մոտ 2լրդ ԱՄՆ դոլար: Հաշվի առնելով Հայաստանի լոգիստիկ դժվարությունները, կարող է 10% նախագիծը թանկանար: 

Այս շաբաթ հասկացանք, որ ԱՄՆ-ն Հայատանին առաջարկում է կառուցել նոր մոդուլային ատոմակայան, որի նախադեպը աշխարհում դեռ չկա, իսկ սկզբնական արժեքն էլ կազմում է 5մլրդ ԱՄՆ դոլար (իմ ինֆորմացիայով 460ՄՎտ հզորությամբ): Այսինքն մոտ 2 անգամ թանկ և 2 անգամ փոքր հզորությամբ: Ասեմ նաև, որ Չինաստանն այժմ կառուցում է 28 նոր ռեակտորներ, որը մոտավորապես հավասար է մնացած բոլոր երկրներում կառուցվող ռեակտորների քանակին միասին վերցրած, իսկ ԱՄՆ-ում ընթացող շինարարությունները ժամանակավորապես դադարեցված են: 

Թրամփը շատ ուժեղ բիզնեսմեն , իր վարչակազմը նույնպես, իրենց նպատակը Ամերիկյան արտահանման ծավալների ավելացումն ու նոր աշխատատեղերի ստեղծումն է: Դա բացահայտ ասեց նաև Վենսը: 

Մենք նույնպես պետք է կառուցենք Ուժեղ Հայաստան, որտեղ  երկրի ղեկավարը չի մտածում սելֆի անելու կամ հերթական պոպուլիզմով զբաղվելու մասին, այլ գերադասում է մեր հայրենիքի շահերը և բանակցում ուժեղ դիրքերից: Ուրիշ այլընտրանք չունենք...»։