Հայկական բիզնեսը պետք է արձանագրի՝ Ադրբեջանով արտահանման երկաթուղային ուղին բաց է. Փաշինյան


Հայկական բիզնեսը պետք է արձանագրի՝ Ադրբեջանով արտահանման երկաթուղային ուղին բաց է. Փաշինյան
Փետրվար 11 23:55 2026

«Ապաշրջափակման համատեքստում գործնականում այդպիսի ճանապարհ կամ երկաթուղի չկա, որի վերաբացման, բացման հարցը չի քննարկվում»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, իրենց հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին Իջևանն Ադրբեջանին կապող երկաթուղին է։ 

Փաշինյանը հայտարարեց, որ հայկական բիզնեսը պետք է արձանագրի՝ Ադրբեջանով արտահանման երկաթուղային ուղին բաց է։

«Այս 40 տարիներին մեր ամբողջ լոգիստիկ տրամաբանությունը կառուցվել է այնպես, որ արտահանումն իրականացվում է ավտոմեքենաներով։ Գնացքը ենթադրում է  առնվազն մի որոշակի ծավալ, լոգիստիկ տրամաբանությունը պետք է մի քիչ վերադասավորվի։ Պաշտոնապես ասում եմ՝ ժամանակն է, որ դա տեղի ունենա»,- ասաց Փաշինյանը։