«ԹՐԻՓՓ-ի մասով հետևյալ ժամանակացույցով ենք առաջնորդվելու՝ առաջիկա օրերին մենք Միացյալ նահանգների գործընկերներին կփոխանցենք ԹՐԻՓՓ-ի հետ կապված համաձայնագրի նախագծի հետ կապված մեր դիտարկումները»,-ԱԺ-կառավորություն հարցուպատասխանի ժամանակ, որին չեն մասնակցում ընդդիմադիր խմբակցությունները, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի հարցին։
Նրա խոսքով՝ նախագիծը հիմնված է լինելու երկու երկրների կառավարությունների հաստատած իրագործման շրջանակի վրա, որն էլ իր հերթին հիմնաված է օգոստոսի 8-ի հռչակագրի վրա։
Փաշինյանը հավաստիացրեց, որ ամբողջ ծավալով ընթանում է «Վայրբերդ» ընկերության նախագիծը՝ Հրազդանում արհեստական բանականության կենտրոնի ստեղծումը և ԱՄՆ փոխնախագահը և ընկերության ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդտեղ տեսնում են մինչև 4 մլրդ դոլարի ներդրումների պոտենցիալ։
«Սկսվել է ԹՐԻՓՓ-ի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը և գնահատումը, որը շատ կարևոր է նախագծի իրագործման համար»,-ասաց Փաշինյանը և, հավելելով, որ դրան կհաջորդի նաև միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, շարունակեց. «Դուք գիտեք, որ այստեղ մենք մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն և, իհարկե. մենք որոշում կկայացնենք այն նախագծի օգտին, որն առավելագույնս կհամապատասխանի Հայաստանի շահերին»։
Անդրադառնալով սահմանների կառավարաման խնդրին՝ Փաշինյանն ասաց, թե այն պահից երբ Հայաստանում կսկսեն գործել բիոմետրիկ անձնագրերը, 2027 թվականի աշնանը, օդանավակայանում և բոլոր կետերում պետք է գործեն անկոնտակտ անցման ուղիները։
«Այսինքը՝ բիոմետրիկ կենսաչափական անձնագիր ունեցողներն առանց կոնտակտի պետք է սահմանը հատեն, գնան օդանավ մտնեն»,-ասաց Փաշինյանը, նշելով, որ դրա համար պետք է, որ Միացյալ Նահանգներն այդ տեխնոլոգիաները Հայաստանի հետ կիսեն, ինչի խոստումը ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպմանը ստացել է և շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագհին և փոխնախագահին։










