Ամերիկացի հայտնի բլոգեր Ջեյք Փոլը Հայաստանում է, Արման Ծառուկյանի և Արսեն Հարությունյանի հետ շրջել է Երևանում


Ամերիկացի հայտնի բլոգեր Ջեյք Փոլը Հայաստանում է, Արման Ծառուկյանի և Արսեն Հարությունյանի հետ շրջել է Երևանում
Փետրվար 11 20:03 2026

Ամերիկացի հայտնի բլոգեր Ջեյք Փոլը Հայաստանում է։ Նա Խառը մենամարտերի թեթև  քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանի հետ շրջել և Երևանում։

Ծառուկյանը Փոլի հետ զբոսանքից տեսանյութ է հրապարակել՝  գրելով․ «Զբոսանք Երևանում՝ լավ տրամադրությամբ»։

Ամերիկացի դերասան ու տեսաբլոգեր Ջեյք Փոլն իր առաջին տեսահոլովակը տեղադրել է Vine տեսահարթակում 2013 թվականի սեպտեմբերին։ Այստեղ նա ձեռք է բերել իր առաջին ճանաչումը։ Մինչև ծառայության փակումը ունեցել է 5,3 միլիոն հետևորդ և 2 միլիարդ դիտում

Յութուբի ամենաբարձր վարձատրվող տեսաբլոգերների 2018 թվականի վարկանիշում, որը կազմել Է Ֆորբս ամսագիրը, Ջեյք Փոլը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ առաջատարությունը զիջելով յոթամյա տղային՝ Ryan ToysReview հեռուստաալիքի առաջատար Ryan ToysReview-ին։ Ամսագրի վարկածով, տեսաբլոգի եկամուտը, որը վարում է Ջեք Փոլը, 2018 թվականին գերազանցել է 21 միլիոն դոլարը։