Դու քո միակ քաղաքական ամբիոնը չես օգտագործում, բայց ներկայանալիս ասում ես՝ դեպուտատ եմ, տանն էլ գիտեն՝ գործի ես գնացել. Ալեն Սիմոնյան


Դու քո միակ քաղաքական ամբիոնը չես օգտագործում, բայց ներկայանալիս ասում ես՝ դեպուտատ եմ, տանն էլ գիտեն՝ գործի ես գնացել. Ալեն Սիմոնյան
Փետրվար 11 18:12 2026

ՀՀ-ի շուրջ պատմական իրադարձություններ են տեղի ունենում, ինֆորմացիոն դաշտը տրաքում է, իսկ դու քո միակ քաղաքական ամբիոնը չես օգտագործում. ԱԺ դատարկ դահլիճի լուսանկարին կից գրել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։

«Քաղաքական լուսանցքը հենց սա է, երբ ՀՀ-ի շուրջ պատմական իրադարձություններ են տեղի ունենում, ԱՄՆ փոխնախագահն է գալիս, հայտարարություններ անում, վարչապետը հարցազրույց է տալիս, ընտրություններին մնացել են օրեր, ինֆորմացիոն դաշտը տրաքում է, իսկ դու քո միակ քաղաքական ամբիոնը չես օգտագործում: Դու ուղղակի չկաս, գոյություն չունես քաղաքական դաշտում, մեկ-մեկ փողոցում գոռգռում ես նույն թեզերը, ֆեյսբուքում բառակույտ հիշեցնող տեսանյութ հրապարակում, ներկայանալիս էլ ասում ես՝ ես դեպուտատ եմ: Տանն էլ գիտեն՝ գործի ես գնացել»,-մասնավորապես գրել է նա։