Փետրվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող իրավական գործընթացները։
Զրուցակիցներն անդրադարձան մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին՝ կարևորելով արդարության և օրինականության պահպանման հրամայականը։










