Ինչո՞ւ պետք է պայմանագրային ծառայողների մի խումբը պատվո վճար ստանա, մյուս մասը՝ ոչ. Աբրահամյան (Տեսանյութ)


Ինչո՞ւ պետք է պայմանագրային ծառայողների մի խումբը պատվո վճար ստանա, մյուս մասը՝ ոչ. Աբրահամյան (Տեսանյութ)
Փետրվար 11 14:05 2026

Երբ մի քանի տարի առաջ այս նախագիծն ընդունվում էր, դեռ այդ ժամանակ զորքերում՝ հատկապես պայմանագրային անձնակազմի շրջանում, բազմաթիվ հարցեր կային, որոնց մի մասն օբյեկտիվ էր, մյուսը՝ սուբյեկտիվ, էմոցիոնալ, բայց մարդիկ հարցնում էին, թե ինչպե՞ս է լինում, որ պայմանագրային մի խմբի համար հնարավորություն կա պատվո վճարներ դնել, այսինքն՝ 5 տարվա ծառայությունից հետո 5մլն դրամի չափով՝ ավելացրած ընթացիկ աշխատավարձը, իսկ սովորական, ավանդական խմբի համար այդ հնարավորությունը չկա, ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանը շեշտեց, որ այդ ժամանակ իրենք կողմ են եղել այդ նախագծին՝ հասկանալով, որ նոր ինստիտուտ է ներդրվում և կարևոր է. «Հատկապես, որ դրա փորձառությունը կար դեռևս 2017 թվականին ներդրված «Ես եմ» ծրագրով, որը հետագայում փոփոխության էր ենթարկվել։ Սակայն հիմա, երբ խոսում ենք դրա հաջորդող փուլի մասին, այսինքն՝ 5 տարին լրանալուց հետո ևս 5 կամ 2 տարի պայմանագիր ստորագրելու մասին, ապա նույն խմբի մոտ շատ օբյեկտիվ հարցեր են առաջանում, թե ինչպես է լինում՝ մարդը, ով ավանդական պայմանագրային ծառայության է դիմում, պարտադիր ժամկետային ծառայությունն անցնելուց հետո 3 տարվա պայմանագիր է ստորագրում, հետագայում այն լրացնում է մեկ, երկու, երեք անգամ և դա որևէ պատվո վճար չի ենթադրում։

Անհավասար պայմաններ են ստողծվում, իրականում անարդար է, երբ մենք պայմանագրային ծառայության մի տեսակը խրախուսում ենք, ինչը ես կարևոր եմ համարում, բայց մյուս տեսակի դեպքում, երբ մարդիկ տարիներով պայմանագրեր են  երկարացնում, նրանց մասով այս հնարավորությունը չկա»։