Մեր սպաների ամեն մեկի «բատինկան» մի տեսակի ա. Մանուկյան (Տեսանյութ)


Մեր սպաների ամեն մեկի «բատինկան» մի տեսակի ա. Մանուկյան (Տեսանյութ)
Փետրվար 11 13:37 2026

Զինված ուժերում ստեղծված են անհավասար պայմաններ: Դիցուք՝ այսօրվա քննարկումն ԱԺ-ում լսող թիկունքային ծառայության այն զինծառայողները, որոնց ատեստացիայի հերթը դեռ չի հասել, ստանում են շատ ավելի նվազ աշխատավարձ, քան ատեստացիա անցածները, ԱԺ-ում հայտարարեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝  տարիներով մարտական հերթապահություն իրականացրած պայմանագրային զինծառայողներ, որոնք և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներով ատեստացիայի անհրաժեշտ շեմը չեն կարողացել հաղթահարել, գլուխը կախ՝ չարքաշ կյանքով շարունակում են ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության․ «Եվ այստեղ է խնդիրը՝ ատեստացիայո՞վ աշխատավարձի բարձրացում, թե՞ բազայով աշխատավարձի բարձրացում, որը հնարավորություն կտա շատ ավելի արժանապատիվ ծառայություն իրականացնել։

Շատ ուրախալի է լսել թվեր՝ 700,000-800,000 դրամ, և, այո, զինվորականը պետք է շատ բարձր վարձատրվի, բայց այդ վարձատրության և ատեստացիայի ինստիտուտի ներդրման ժամանակ, ի սկզբանե այն բոլոր մտահոգությունները, որոնք մենք ունեինք ստեղծվելիք անհավասարությունների մասին, չեն փարատվել, դեռ ավելի են խորացել»։

Պատգամավորը նաև անդրադարձավ մոդուլային զորամասին. «Աչքովս ընկավ շարք կազմած բարձրաստիճան զինվորականների «բատինկաները», հրամանը տվել եք, որ սպիտակ «բատինկաներ» հագնեն, բայց  ով որ խանութից կարողացել է՝ գտել է դրանք, ամեն մեկի հագին տարբեր բատինկաներ են, ինչպես իրենց աշխատավարձերը»։