ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու տարբերակների մասին օրենքի նախագիծը


ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու տարբերակների մասին օրենքի նախագիծը
Փետրվար 11 12:40 2026

86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ Ազգային ժողովն այսօր ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, ըստ որի` 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կկարողանան վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխություններով` 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք, գումար վճարել ու կատարել ՀՀ առջև ունեցած իրենց պարտքը։