Իշխանությունը շարունակում է հանրությանը մոլորեցնելու իր փորձերը, ընդգծում է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել»,- ասում է Ղահրամանյանը։
«Բարձրաստիճան հյուրին վերագրվել են խոսքեր, որոնք նա չի ասել, բայց Փաշինյանը շատ կուզենար, որ ասեր...»,- հավելում է նա։










