«Կոնֆլիկտի միջավայրում այդ խնդիրը անլուծելի է». Փաշինյանը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասին


«Կոնֆլիկտի միջավայրում այդ խնդիրը անլուծելի է». Փաշինյանը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասին
Փետրվար 10 22:50 2026

Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  պատասխանեց Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասին հարցին.

«Այդ վճիռներն ինձ համար անձնապես էլ, մարդկայնորեն էլ, քաղաքական առումով էլ շատ ցավալի ու ծանր են, բայց պետք է հասկանալ, որ կոնֆլիկտն ունի իներցիա, որը հնարավոր չէ մեկ լծակի գործադրմամբ կանգնեցնել»,- ասաց նա։

Փաշինյանը կրկին պնդեց, թե հարցի լուծումը խաղաղությունն է։

«Որովհետև խաղաղությունն է այն միջավայրը, որում հնարավոր է այդ խնդիրը լուծել։ Կոնֆլիկտի միջավայրում այդ խնդիրը անլուծելի է»,- ասաց նա։