Հայաստանի կառավարությունը ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը վերածեց քաղաքական շոուի․ Ալիկ Սարգսյան


Հայաստանի կառավարությունը ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը վերածեց քաղաքական շոուի․ Ալիկ Սարգսյան
Փետրվար 10 21:21 2026

«Պետությունը դառնում է խոցելի, երբ ղեկավարը դիվանագիտությունը փոխարինում է ներքին PR-ով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութին կից գրել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝  ԱՄՆ փոխնախագահ Վենսը խոսեց ԱՄՆ-ի արտահանման ընդլայնման մասին։

«Վերջին օրերին մենք տեսանք, թե ինչպես Հայաստանի կառավարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի այցը վերածեց քաղաքական շոուի՝ դիվանագիտական հնարավորության փոխարեն։ Այս բարձր մակարդակի այցելությունը դարձավ ուղղակի սեփական ներքին վարկանիշը բարձրացնելու գործիք՝ վատնելով ազգային շահերի առաջ մղման հսկայական հնարավորությունը»,- ասաց Սարգսյանը։

Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ այցը հայկական շահերին ծառայեցնելու փոխարեն կառավարությունը ստեղծեց անորոշություն ԱՄՆ փոխնախագահի հայտարարության շուրջ։

«Վեսը խոսեց ԱՄՆ-ի արտահանման ընդլայնման մասին, բայց կառավարական աղբյուրները այն ներկայացրին որպես ներդրումներ։ Սա միտումնավո՞ր էր, թե՝ ոչ, դժվար է ասել, բայց մեկ բան հստակ է՝ նման փոխակերպումները խեղաթյուրում են իրականությունը։  Արտահանումն ու ներդրումը տարբեր իմաստային բովանդակություն ունեն և այսպիսի շփոթեցնող ձևակերպումները հասարակության մեջ ստեղծում են սխալ սպասումներ և ակնկալիքներ։ Այստեղ է խնդիրն ամենավտանգավորը և ղեկավարները, դիվանագիտությունը փոխարինում են ներքին PR-ով։ Երկիրը ոչ թե ուժեղանում է, այլ դառնում է ավելի խոցելի։ Հայաստանն արժանի է ազնիվ դիվանագիտության, ոչ թե մանիպուլացված վերնագրերի»,- իր խոսքում ընդգծեց Սարգսյանը։