Արդյո՞ք Փաշինյանն ու իր իշխանականները անգլերեն չգիտեն․ «Մեր Ձևով» շարժման անդամ


Արդյո՞ք Փաշինյանն ու իր իշխանականները անգլերեն չգիտեն․ «Մեր Ձևով» շարժման անդամ
Փետրվար 10 21:03 2026

«Երեկվանից ինձ մի հարց է տանջում՝ ի՞նչ մասշտաբի կարող է հասնել սուտը ու ինչքա՞ն կարող են դեռ այս իշխանությունները ստել ժողովրդին»,- այս մասին նշել է «Մեր Ձևով» շարժման անդամ Լենա Մաթևոսյանը։

«Երբ ԱՄՆ-ի փոխնախագահը ուղիղ եթերով, անգլերենով այլ հայտարարություն է անում, իսկ հայերեն թարգմանությամբ այդ հայտարարությունը հնչում է մեկ այլ ձև և որպես ձեռք բերում, սա նշանակում է, որ Փաշինյանը դեռ շարունակում է ստել ժողովրդին։ Մեզ հայտարարվեց, որ ԱՄՆ-ն  9 միլիարդ ներդրում է կատարելու Հայաստանում, սակայն ճշմարտությունը բացարձակ այլ է։Ու այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանն ու իր իշխանականները անգլերեն չգիտեն, թե սա ևս մեկ շանս էր խաբելու հայ ժողովրդին և հրամցնելու սա որպես ձեռք բերում»,- ասաց Մաթևոսյանը։