ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների մեծ մասն արդեն իսկ տնտեսական էր, քան քաղաքական․ դա նշանակում է, որ օգոստոսի 8-ի հայտարարությունը հաջողություն է արձանագրել․ Փաշինյան


ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների մեծ մասն արդեն իսկ տնտեսական էր, քան քաղաքական․ դա նշանակում է, որ օգոստոսի 8-ի հայտարարությունը հաջողություն է արձանագրել․ Փաշինյան
Փետրվար 10 19:54 2026

Հայաստանը մեր աչքի առաջ, մեր բոլորի համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

«Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ»,-նշել է Փաշինյանը՝ խոսելով եկեղեցու նորոգման իր ծրագրի մասին։

Նա նաև նշել է, որ երեկ ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների մեծ մասն արդեն իսկ տնտեսական էր, քան քաղաքական․ «Դա նշանակում է, որ օգոստոսի 8-ի հայտարարությունը հաջողություն է արձանագրել»։