ԱՄՆ փոխնախագահ պարոն Վենսը պետք է իմանա, որ Բաքվում պահվող հայ գերիների հարցը հուզում է հայ հանրությանը. այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահը տեղյակ է թե՛ Բաքվում պահվող հայ գերիների, թե՛ քաղբանտարկյալների խնդրից:
«Ցանկացած հայ պետք է ամեն կարպ շահագրգռված լինի, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսը Բաքու մեկնելուց առաջ ևս մեկ անգամ տեղեկացված լինի այդ հարցից, իմանա, որ հայ հանրությանը հուզում է այդ հարցը, և այս կամ այն կերպ ազդի Ադրբեջանի նախագահի վրա՝ մեր հայրենակիցների վերադարձի հետ կապված»,- կարևորեց Մամիջանյանը:
Վենսը պետք է իմանա, որ գերիների հարցը հուզում է հայ հասարակությանը. Մամիջանյան (Տեսանյութ)










