20 տոկոս էժան դեղորայք բոլորի համար. «Մեր ձևով» շարժման անդամ (Տեսանյութ)


20 տոկոս էժան դեղորայք բոլորի համար. «Մեր ձևով» շարժման անդամ (Տեսանյութ)
Փետրվար 10 17:20 2026

 «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Անդրանիկ Գևորգյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է դեղերի գներին։

«20 տոկոս  էժան դեղորայք բոլորի համար։ Սամվել Կարապետյանի տնտեսական քայլերից 3-րդը վերաբերում է հենց դեղորայքին։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր հարևան երկրներում դեղորայքն ավելի էժան է և մեր հայրենակիցներից շատերը մեկնում են Վրաստան, ձեռք են բերում էժան դեղորայք և վերադառնում։ Ինչո՞ւ սա չպետք է ունենանք մեր երկրում։ Այդ է պատճառը, որ այս դրույթը տեղ է գտել մեր տնտեսական ծրագրում», - ասում է նա։